Հայաստանի դատավորները, որոնք երևի ինչ-որ բան հասկանում են սահմանադրական իրավունքից, ահազանգ են հնչեցնում նոր սահմանադրության մեջ առկա դրույթների մասին, որոնք կարող են գործադիրի ու դատական իշխանության միջև բալանսը կտրուկ թեքել գործադիրի օգտին ու ճանապարհ հարթել դեպի ավտորիտարիզմ։
Հայաստանի լրագրողներն ահազանգ են հնչեցնում մամուլի նկատմամբ երկրի ղեկավարի` խոսքի ազատության սկզբունքին անհարիր ու թշնամական վերաբերմունքի կապակցությամբ։ Թրամփն ու յուր էմիսարները միևնույն ժամանակ դիֆիրամբներ են ձոնում Փաշինյանին` նրա քաղաքական համարձակության, հանուն խաղաղության ռիսկեր ստանձնելու նրա պատրաստակամության համար։
ԵՄ-ից ձեն-ծպտուն չկա։ Երևի ռուսների կողմից սանձազերծված զարհուրելի հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար Հայաստանին տրամադրվելիք հերթական փաթեթի վրա են աշխատում։
Էս ամենից, իհարկե, վաղուց արդեն չեն զարմանում նույնիսկ արիստոկրատներն ու դեգեներատները։ Բայց, անկախ դրա վաղուց արդեն զարմանալի չլինելու փաստից, ամեն անգամ սա պիտի մատնացույց արվի։ Ամեն անգամ սա պիտի եվրոպացիների ու ամերիկացիների դեմքին շպրտվի ու՝ հնարավորինս կոպտորեն։ Գոնե թույլ չպիտի տանք, որ մտածեն, թե մեզ հիմար աբորիգենների տեղ դնելը նրանց մոտ ստացվում է։
Արման Գրիգորյան